Արևը համարվում է էներգիայի լավագույն աղբյուրը ցանկացած վայրում, եթե այն ճիշտ օգտագործվի: Այդ իսկ պատճառով 21-րդ դարում արդեն գոյություն ունեն արևային լիցքավորիչներ։ Ինչպես անունն է հուշում, սրանք մարտկոցների լիցքավորիչներ են, որոնք սնուցվում են արևային էներգիայով:
Գործնականում ցանկացած ժամանակակից գաջեթ (նոութբուքներ, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նվագարկիչներ, iPod-ներ, թվային տեսախցիկներ և այլն) կարելի է լիցքավորել այս սարքավորումների միջոցով: Ներկայումս դրանք ինտեգրվել են այլ ապրանքների, ինչպես նաև մեքենաների և ուսապարկերի հետ: Այս մարտկոցների լիցքավորիչները բաղկացած են արևային վահանակներից, որոնք բաղկացած են ֆոտոգալվանային (PV) բջջային բլոկներից։ Դպատասխանատու են արևի լույսից էլեկտրաէներգիա արտադրելու և իր ֆոտոնները կլանելու համար: Սրանց էլ իրենց հերթին կլանում են ՖՎ բջիջները։
Ինչպես է սկսվել
Արևային լիցքավորիչների վաղ պատմությունը սկսվում է անգամ Լեոնարդո դա Վինչիի փորձարկած պարզագույն մարտկոցներից և այլ գյուտարարների՝ թղթի վրա մնացած թեորեմներից։ Սակայն իրական գյուտը մենք տեսնում ենք ավելի ուշ՝ 19-րդ դարում։
1883 թվականին Չարլզ Ֆրիցին հաջողվեց արեգակնային ճառագայթները վերածել առաջին արևային մարտկոցի։ Սա դեռևս այն ժամանակաշչրջանն է, որբ մարդիկ ամբողջ աշխարհում դեռ նախընտրում են օգտագործել ածուխ և այլ ոչ վերականգնվող էներգիայի աղբյուրներ, քանի որ դրանք երբեք չեն ավարտվի, ոչ էլ կունենան որևէ հետևանք: Bell Labs-ի երեք գիտնականներ՝ Կալվին Ֆուլերը, Դերիլ Չապլինը և Ջերալդ Փիրսոնը պարզել են, որ սիլիցիումը շատ լավ կիսահաղորդչային նյութ է։
Այսօր արևային մարտկոցները սովորաբար պատրաստված են սիլիցիումից: Այս չնչին թվացող բայց բեկումնային հայտնաբերությունն է սկսել ամեն ինչ։ Արդյունում, մոտ 20 տարի անց՝ 70ականներին նավթի գները կրկնապատկվեցին, ԱՄՆ կառավարությունը վերջապես որոշեց ժամանակ և գումար ներդնել արևային մարտկոցների զարգացման մեջ: Նույն արևային մարտկոցի մասին էր խոսքը, որն արտադրվել էր Bell Labs-ի գիտնականների կողմից 1953 թվականին: Արդյունաբերության բոլորովին նոր, չբացահայտված և խոստումնալից ճյուղ ծնվեց։
Թվեր և փաստեր
Արևային էներգիայի պահպանման մարտկոցների համաշխարհային շուկայի չափը 2022 թվականին գնահատվել է 3,33 միլիարդ ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ շուկայի չափը։
2023 թվականին 4,40 միլիարդ ԱՄՆ դոլարից մինչև 2030 թվականը կաճի մինչև 20,01 միլիարդ դոլար՝ կանխատեսվող ժամանակահատվածում ցուցադրելով CAGR 24,2%: Համաձայն ԱՄՆ Արևային էներգիայի արդյունաբերության ասոցիացիայի (SEIA)՝ կառավարությունը կիրառել է օրենքներ, որոնք ներառում են ցանցային հաշվառումը արևային էներգիան՝ խթանելու ֆոտոգալվանային տեխնոլոգիաներով էլեկտրաէներգիա արտադրելու համար: Չինաստանի արևային ֆոտովոլտային արդյունաբերությունը զգալի աճ է գրանցել այլ երկրների համեմատ: Չինական Ֆոտովոլտային Արդյունաբերության Ասոցիացիայի տվյալներով՝ 2018 թվականին Չինաստանի ֆոտոգալվանային էներգիայի հզորությունը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով:
Միտումներ և հասանելիություն
Ակնկալվում է, որ արդյունաբերական և առևտրային էներգիայի պահպանման համար էկոլոգիապես մաքուր և ծախսարդյունավետ էներգիայի լուծումների պահանջարկի զգալի աճը կխթանի շուկայի աճը: Ավելին, դա շատ արդյունավետ է ածխածնի թողած հետքը նվազեցնելու համար: Քանի որ ամբողջ աշխարհի կառավարությունները խթանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, ակնկալվում է, որ արևային մարտկոցների պահանջարկը կաճի կանխատեսվող ժամկետում: Բնակելի և առևտրային հատվածներում արևային մարտկոցի ներդրումը մեծացնում սեփականատիրոջ ինքնապահովումը:
Բնակելի տարածքներում այն կարող է նվազեցնել ցանցային էներգիայի օգտագործումը փոքրածավալ ծրագրերում: Այս մոտեցումը կարող է էլ ավելի նվազեցնել էլեկտրաէներգիայի ամսական վճարը. այդպիսով ներգրավելով նոր սպառողներ: Ի հավելում, ակնկալվում է, որ ոլորտի խաղացողների աճող հետաքրքրությունը վերականգնվող էներգիայի պահպանման լուծումների նկատմամբ կապահովի նոր ներդրումներ կանխատեսվող ժամկետներում: Օրինակ, 2020 թվականին Իտալիայի մարտկոցների պահեստավորման օպերատորներից մեկին 95 ՄՎտ արևային մարտկոցների պահեստավորման պայմանագիր է կնքվել 2022-23 թվականների առաքման համար:
Արևային լիցքավորիչների հայտնի բրենդներ
Ոլորտը դեռևս համեմատաբար երիտասարդ է, բայց մրցակցությունը արդեն իսկ հասցրել է թեժանալ։
Jackery SolarSaga 100
Jackery SolarSaga 100-ը բարձր հզորությամբ արևային լիցքավորիչ է: Այս թեթև պանելն ավելի մատչելի է, քան 100 վտ հզորությամբ արևային վահանակների մեծ մասը, ինչպես նաև նրանցից լավագույնն է աշխատում: Այն հարմար է օգտագործման համար և արդյունավետ արևի լրիվ և մասնակի լույսի ներքո:
BigBlue SolarPowa 28
Փոքր պանելներից BigBlue SolarPowa 28-ը շարժական արևային լիցքավորիչների լավագույն տարբերակներից է: BigBlue-ն տպավորիչ արդյունավետ է լիցքավորելու իր հնարավորություններով և հեշտությամբ անցել է շարժական արևային վահանակների բոլոր փորձարկումները: Այս մոդելը փորձարկված ամենաարագ շարժական մոդելն է, և այն ապահովում է անդադար լիցքավորում, նույնիսկ եթե պայմանները փոխվում են:
X-Dragon 20W
Հաճախ քաղաքից դուրս ճանապարհորդողների համար արագ լիցքավորվող շարժական արևային մարտկոցը կարևոր է: X-Dragon 20W-ը արագ լիցքավորում է ձեր բոլոր սարքերը փոքր, հուսալի փաթեթով: Այս 20 Վտ հզորությամբ շարժական արևային մարտկոցը առանձնապես թանկ չէ և հասանելի է բոլոր ֆինանսական կարգավիճակների տեր մարդկանց:
Արևային լիցքավորիչների հետքը մարդկանց վրա
Այս նորամուծության մեր կյանք մտնելուց ի վեր մարդիկ սիրել են արևային էներգիայի հարմարավետությունն ու նրա բոլոր առավելությունները։ Անկասկած, ամենամեծ առավելությունն այն է, որ այլևս կարող կարող ենք ունենալ էլեկտրականություն՝ մեր բջջային հեռախոսները կամ ցանկացած այլ սարք լիցքավորելու համար աշխարհի ցանկացած կետում: Անհրաժեշտ է միայն արևի թեթևակի ճառագայթ:
Մաքուր էներգիան նույնպես մեծ դեր է խաղում արևային լիցքավորիչների պոպուլյրար դառնալու մեջ։ Այս լիզքավորիչների արևային վահանակներն հանդիսանում են շուկայում էներգիայի ամենամաքուր և էկոլոգիական ձևերից մեկը: Ոչ մի տեսակի վառելիքի կարիք չկա, իսկ ներկառուցված մարտկոց չունեցողների դեպքում էլ էլեկտրաէներգիա չեն պահանջում։ Դրանք շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չունեն։ Մարդիկ նաև սովորել են բնությունից ստանալ մի բան, որը վերջապես անվճար է։ Բնապահպան լինելուց բացի, լիցքավորիչները հոգ են տանում մեր գրպանի մասին։ Սարքի գնման ծախսերը կատարելուց հետո ստիպված չենք լինի ոչ մի լումա ավելի ծախսել՝ մեր սեփական էներգիան արտադրելու համար:

