Live News

Նոթբուքներ

Ինչ է նոթբուքը

Նոթբուքը շարժական համակարգիչ է, որը հարմարեցված է ոչ ստացիոնար օգտագործման համար: Դրանք օգտատերերին հնարավորություն են տալիս կատարել բազմաթիվ առաջադրանքներ, որոնք նման են աշխատասեղանի համակարգիչների վրա կատարվողներին, բայց շարժական, քանի որ հեշտությամբ կարելի է տեղափոխել տեղից տեղ: Նոթբուքները լայնորեն օգտագործվում են աշխատանքի, ուսման, ժամանցի, խաղերի և այլ նպատակների համար, որտեղ անհրաժեշտ է շարժական համակարգիչ:

Նախապատմություն և «առաջին քայլեր»

Առաջին համակարգիչները հսկայական էին և զբաղեցնում էին մի ամբողջ սենյակ: Դրանք ստեղծվել են 20-րդ դարի կեսերին և օգտագործվել հաշվողական և գիտական ​​հետազոտությունների համար։ Այս համակարգիչները, չնայած իրենց անհարմարություններին, չափազանց թանկ էին։

1970-1980թթ․ հայտնվեցին առաջին շարժական համակարգիչները, ինչպիսիք են Osborne 1-ը և TRS-80 Model 100-ը: Դրանք շատ ավելի հարարավետ էին, բայց դեռևս մեծ չափեր ունեին:

1981 թվականին IBM (International Business Machines Corporation)-ը թողարկեց առաջին իսկական նութբուքը՝ IBM 5150-ը։ Այն նախատեսված էր հիմնականում գործարարների համար և արժեր ավելի քան 3000$:

Ժամանակի ընթացքում նոթբուքները դառնում են ավելի փոքր և ավելի թեթև՝ շնորհիվ այնպիսի բաղադրիչների փոքրացման, ինչպիսիք են պրոցեսորները, կոշտ սկավառակները և էկրանները:

Հետագա զարգացման արդյունքում՝ նոթբուքները հասանելի դարձան հանրության համար, ավելացան և՛ նոթբուքների մոդելները, և՛ դրանք արտադրողները։ Նոթբուքները դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը և օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչև կրթություն և զվարճանք։

Նոթբուքների կիրառումը, տենդենցներ և վիճակագրություն

Ժամանակակից աշխարհում նոթբուքների օգտագործումը մնում է շատ տարածված, և դրանք կարևոր դեր են խաղում տարբեր ոլորտներում:

Այժմ շատ մարդիկ տնից աշխատելու համար օգտագործում են շարժական համակարգիչներ։ Նոթբուքները կարևոր դեր են խաղում նաև կրթության մեջ, հատկապես հեռավար ուսուցման և աշխատանքի աճի հետ մեկտեղ: Ուսանողները և ուսուցիչները օգտագործում են նոթբուքներ՝ սովորելու, առցանց դասախոսությունների, հետազոտական աշխատանքների համար։

Նոթբուքները կարևոր գործիք են տարբեր ոլորտների մասնագետների համար: Դրանք օգտագործվում են գրասենյակային առաջադրանքների, նախագծերի կառավարման, տվյալների վերլուծության և այլ բիզնես գործընթացների համար: Ժամանակակից նոթբուքները դառնում են ավելի բարակ, թեթև և ավելի ոճային:

Որտեղ գնել նոթբուքներ

Նոթբուքներ վաճառող խանութների և առցանց հարթակների բաժինը թարմացման փուլում է։ Կարող եք այցելել ավելի ուշ։

Գնագոյացում (գինը լոկալ և գլոբալ շուկայում)

Նոթբուքերի գները կարող են շատ տարբեր լինել՝ կախված մի շարք գործոններից՝ սարքի և դրա լրասարքերի բնութագրիչները, ապրանքանիշը, մոդելը և թողարկման ամսաթիվը: Կախված այս բնութագրիիչներից՝ նոթբուքների գները կարող են լինել բավականին էժան և բավական թանկ։ Նոթբուքների գները տարբերվում են նաև կախված գտնվելու վայրից: Որոշ տարածաշրջաններում գները կարող են ավելի բարձր լինել ներմուծման տուրքերի և հարկերի պատճառով։

Այլ շրջաններում, որտեղ արտադրվում են նոութբուքներ, գները կարող են ավելի մատչելի լինել: Շուկայական պայմանները և նոութբուքներ արտադրողների միջև մրցակցությունը նույնպես ազդում է գնագոյացման վրա: Մրցակցությունը կարող է հանգեցնել գների իջեցման:

Ամենօրյա օգտագործման հիմնական նոթբուքները կարող են արժենալ 200$-ից մինչև 500$: Միջին դասի նոթբուքները սովորաբար արժեն 500$-ից 1000$: Բարձր տեխնիկական բնութագրերով նոթբուքերը սովորաբար տատանվում են 1000$-ից 3000$ և ավելի:

Apple-ի նոութբուքերը, ինչպիսիք են MacBook Air-ը և MacBook Pro-ն, կարող են արժենալ 999$-ից մինչև 2499$` կախված մոդելից։

Հայաստանում միջին դասի նոթբուքների գները տատանվում են 175․900դր.-ից մինչև 1․299․900դր։

Նոթբուքները լայն մասսաներիին հասանելի դարձնելու համար որոշ արտադրողներ առաջարկում են փոխանակման և վերադարձի ծրագրեր հին սարքերի համար, զեղչեր են տրամադրում ուսանողների և ուսուցիչների համար, ինչպես նաև թողարկում են ավելի մատչելի մոդելներ՝ հիմնական բնութագրիչներով: Ընդհանուր առմամբ, նոութբուքների հասանելիությունը լայն մասսաներին շարունակում է աճել, և քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, դրանք դառնում են ավելի մատչելի։

Նոթբուքների հանրահայտ բրենդներ և արտադրողներ

Նոթբուքների շուկայում շատ արտադրողներ կան, բայց մի քանիսն առանձնանում են իրենց հայտնի ապրանքանիշերով և մոդելներով:

Դրանցից է Dell-ը։ Այն հայտնի է իր բարձրորակ նոթբուքների տեսականիով, մոդելների լայն ընտրանիով:
HP-ն (Hewlett-Packard) աշխարհում նոթբուքների խոշորագույն արտադրողներից մեկն է: Նրանք առաջարկում են մոդելների լայն տեսականի, ներառյալ մատչելի, միջին և պրեմիում դասի նոթբուքներ:

Apple-ը նույնպես թողարկում է նոթբուքներ MacBook ապրանքանիշի ներքո: Նրանք հայտնի են իրենց ոճային դիզայնով և բարձր կատարողականությամբ:

Նոթբուքների շուկան շարունակում է զարգանալ նոր ապրանքանիշերի և մոդելների հայտնվելով:

Նոթբուքների ինովացիաներ

Նոթբուքների շուկայում նորարարությունը մշտապես զարգանում է, ինչը հանգեցնում է սարքերի բնութագրերի, ֆունկցիոնալության և դիզայնի բարելավմանը: Շատ արտադրողներ ձգտում են ստեղծել նոթբուքներ, որոնք թեթև և հարմարավետ են՝ միաժամանակ լինելով հզոր: Որոշ նոթբուքներ ունեն սենսորային էկրաններ և կցված գրիչներ, ինչը հեշտացնում է նկարելը, նշումներ անելը և սարքի հետ աշխատանքը:

Փոխարկելի նոթբուքները կարող են վերածվել պլանշետների կամ ունենալ օգտագործման տարբեր ռեժիմներ: Սա ապահովում է ավելի մեծ ճկունություն:

Նոութբուքների մարտկոցները դառնում են ավելի էներգաարդյունավետ՝ թույլ տալով ավելի երկար աշխատել մեկ լիցքավորման դեպքում։

Ավելի հզոր և արդյունավետ պրոցեսորների ներդրումն օգնում է բարձրացնել նոութբուքների աշխատանքը և արդյունավետությունը:

Նոթբուքների նորարարությունները շարունակում են բարելավվել՝ դարձնելով դրանք ավելի հզոր, հարմար և ֆունկցիոնալ տարբեր սպառողների համար:

Ազդեցությունը մարդկանց աշխատանքի, կենսակերպի և առօրյայի վրա

Նոթբուքները զգալի ազդեցություն են ունենում մարդկանց աշխատանքի, ապրելակերպի և առօրյայի վրա: Դրանք թույլ են տալիս ցանկացած վայրում մուտք գործել աշխատանքային փաստաթղթեր և հավելվածներ՝ հեշտացնելով հեռավար աշխատանքը: Կրթության ոլորտում նոութբուքները դարձել են ուսումնական գործընթացի անբաժանելի մասը։

Ուսանողները դրանք օգտագործում են դասընթացի նյութերին ծանոթանալու, հեռավար սովորելու և Նոթբուքները թույլ են տալիս ազատորեն շփվել էլփոստի, տեսազանգերի, սոցիալական ցանցերի միջոցով: Դրանք դարձել են թվային աշխարհում հաղորդակցության հիմնական միջոցը։ Շատ մարդիկ օգտագործում են նոթբուքները՝ առաջադրանքների պլան կազմելու, միջոցառումներ պլանավորելու և իրենց առօրյա կյանքը կազմակերպելու համար:

Related Post